11:38 . 24/04
Հայոց ցեղասպանության տարելիցից 1 օր առաջ Հոլոքստի թանգարան այցելած Բարաք Օբաման հանդես գալով "Այլեւս երբեք" ճառով` հայտարարել է Հոլոքոստը վերապրած եւ Լեհաստանում զինվորական ծառայություն անցած սպա Յան Կարսկիին հետմահու "Ազատության" մեդալով պարգեւատրելու մասին:
Այս մեդալը հաձնվում է այն մարդկանց, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ապահովման, աշխարհում խաղաղության հաստատման գործընթացներում։
Օբամայի ելույթին արագ արձագանքել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։ "Նախագահ Օբաման հերթական անգամ խախտեց իր հանձնառությունն այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր անց նշվելու է Հայոց ցեղասպանությունը, այն վայրագությունները, որոնց Ադլոֆ Հիտլերն էր անդրադարձել՝ Հոլոքոստն իրականացնելուց առաջ",-հայտարարել է Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համաբրյանը՝ հավելելով, որ թեեւ նախագահն անդրադարձել է պատմական մի շարք փաստերի, սակայն շրջանցել է Հայոց ցեղասպանությունը, մի հանցանք, որը, որպես ԱՄն նախագահի թեկնածու, Բարակ Օբաման հստակ ու շարունակաբար խոստացել էր ճանաչել: Իսկ Հոլոքոստի թանգարանում նա ուներ այդ հնարավորությունը: