Երկիր Մեդիա

Թուրքիայում քուրդ կանայք ցույցի են ելել վիդեո

12:30 . 12/05

Նախընտրական կյանքով ապրող Թուրքիայում սկանդալային բացահայտումների, մեկ մեկու նկատմամբ ամենախիստ բառեր օգտագործելու ընթացքում, առանձնահատուկ մթնոլորտ է ստեղծում բազմամիլիոն քրդերի աջակցությունը վայելող եւ այդ ժողովրդի ձայնը ներկայացնող ՙԽաղաղություն եւ Ժողովրդավարություն՚  կուսակցությունը։

Վան, Դիարբեքիր, Բիթլիս, Ուրֆա եւ այլ քաղաքներում ամեն օր կարելի է հանդիպել բազմահազար հանրահավաքների եւ ցույցերի։ "Երկիրն այսօրի" նկարահանող խումբը մի քանի օր շարունակ հետեւել է իրադարձություններին:   

Վանում հերթական հանրահավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները կանայք էին, որին միացել են նաեւ քաղաքային իշխանությունները, պատգամավորության թեկնածուներ։ Երթի առիթը Թուրքիայում մայիսի երկրորդ կիրակին ավանդաբար նշվող մայրերի օրն էր։ Նրանցից շատերը հարազատներ են կորցրել քրդերի ազատագրության համար մղված պայքարում, որն արդեն տասնամյակներ շարունակ վերծվել է զինված բախման։

ՙԷրդողան- մարդասպան՚  վանկարկումներով շարժվող ցուցարարների երթը դեպի Վանի քաղաքապետարան կասեցվել է ոստիկանների կողմից։ Հատկնշական է, որ ցուցարարների թվում է եղել նաեւ Վանի քաղաքապետը։

"Բողոքի ակցիայի նպատակն է ցույց տալ, որ մայրության օրը տոն է ոչ բոլոր մայրերի համար: Մինչ աշխարհի տարբեր անկյուններում այս օրը բազմաթիվ մայրեր նվերներ են ստանում իրենց զավակներից, այստեղ շատերը կորցրել եւ մեր օրերում էլ կորցնում են իրենց որդիներին` թուրքական անվտանգության ուժերի հետ բախումների հետեւանքով",- ասել է նա։ 

Թեւե ցուցարարները քաղաքապետարան չեն հասել, բայց նախատեսված նստացույցն անցկացրին Հանրապետության պողոտայում: Պահանջել են վերջ տալ արյունահեղությանը եւ խաղաղություն հաստատել: Հակառակ դեպքում, շատ հաճախ հնչել է պատերազմ արտահայտությունը։ Նման արտահայտություններից մեկի հեղինակը, խորհրդարանի նախկին պատգամավոր, շուրջ երկու տարի բանտում անցկացրած Այշե Թուղլուքն էր։

"Մենք չենք ցանկանում, որ այս ամենի մասին խոսվի եւ հետո մոռացվի: Մենք գործնական քայլեր ենք ակնկալում ու սահմանադրական երաշխիքներ ենք պահանջում մեր դեմոկրատական ինքնավարության համար: Նաեւ պահանջում ենք, որ Աբդուլահ Օջալանը եւ Քրդակական աշխատավորական կուսակցությունն այս գործընթացից դուրս չմնան: Բացի այդ, Կառավարություն պետք է համապատասխան հանձնաժողովներ կազմի, որոնք կզբաղվեն ճշմարտության բացահայմամբ: Այդ դեպքում միայն պարզ կդառնա, թե ով է իրականում կազմակերպել եւ հրահրել այս պատերազմը",- ասել է նա։ 







 


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 16:47 . 25/05 YouTube-ը Տաջիկստանում արգելափակել են
  • 16:30 . 25/05 "ՀայՌուսագազարդի" հասարակայնության հետ կապերի բաժնի պետը չի մասնակցի գազի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաներին
  • 16:14 . 25/05 Մոսկվայի "Հայկական վերածնունդ" կիրակնօրյա դպրոց 25 տարեկան է վիդեո
  • 15:47 . 25/05 Շոտլանդիայի խորհրդարանում ստորագրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին միջնորդագիր
  • 15:38 . 25/05 Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է մասնակցել Սիրիայի հարցով միջազգային համաժողովին մեկ պայմանով
  • 15:13 . 25/05 Առաջին հանրապետության ժամանակ քաղաքական գործիչների մղումներն ավելի ազնիվ էին
  • 14:31 . 25/05 Իրանի նախագահի թեկնածու Սայիդ Ջալիլին ընտրվելու դեպքում նպաստելու է մահմեդականության տարածմանը
  • 13:41 . 25/05 Կալիֆոռնիական առողջապահական հիմնադրամը 10 հազար դոլար է հատկացրել Փասադենայի հայկական համայնքին
  • 13:12 . 25/05 Dorians-ը հունիսի մեկին բացօթյա համերգով իր շնորհակալությունը կհայտնի
  • 12:43 . 25/05 Գորիսում հնչեց վերջին զանգը եւ ազդարարվեց նոր կյանքի սկիզբը վիդեո
  • 12:18 . 25/05 "Նախագահն Աստված չէ... Նա, ով խախտել է օրենքը, պատասխան պետք է տա",- Իվանիշվիլի վիդեո
  • 11:40 . 25/05 Քրիստին Լագարդին չեն դատի. նա կշարունակի պաշտոնավարել վիդեո
  • 20:34 . 24/05 Ոտիկանապետը գյուղապետերին օգնություն է խոստացել եւ հորդորել՝ ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելուց
  • 20:29 . 24/05 Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա
  • 11:56 . 25/05 Պոլիտեխնիկի 20 ուսանողի "Ալբերտ Սուքիասյանի" անվան կրթաթոշակ կտրվի
  • 20:14 . 24/05 Օբաման հայտարարել է՝ Գուանտանամոն փակելու է
  • 20:07 . 24/05 Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից վիդեո
  • 19:58 . 24/05 Բակո Սահակյանը Մարտակերտում հետեւել է զորավարժությունների ավարտական փուլին վիդեո
  • 19:51 . 24/05 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել են նախագահն ու ԱԳ նախարարը
  • 19:49 . 24/05 Արքայազն Չարլզը կժամանի Հայաստան

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us