Երկիր Մեդիա

Հանքարդյունաբերությունը զարգանալու լուրջ միտումներ ունի վիդեո

19:00 . 27/04

Հայաստանի ընդերքի օգտակար հանածոները ուսումնասիրվել են տասնամյակների ընթացքում, որի արդյունքում հայտնաբերվել են օգտակար հանածոների ավելի քան 480 հանքավայրեր: Ոլորտն ունի հիմնականում արտահանման ուղղվածություն:

"Վալլեքս" խմբի ընկերությունների վարչական շենքում ոլորտի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ ոլորտը զարգացնելու իշխանության նպատակները լուրջ են: 

Հանքարդյունաբերական ոլորտի արտադրանքը արտահանվում է հիմնականում եվրոպական երկրներ: Համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների աճի միտումը հնարավորություն տվեց նաեւ հայաստանյան ձեռնարկություններին ակտիվացնել արտադրական գործունեությունը: Ոլորտի 12 խոշոր ձեռնարկությունների ընդհանուր շրջանառությունը 2010-ին` 2009-ի համեմատ ավելացել է 85 մլրդ դրամով, իսկ նրանց կողմից պետբյուջե վճարված հարկերը գրեթե կրկնապատկվել են` 7.9 մլրդ-ից 2010-ին հասնելով 16.9 մլրդ դրամի: 
Սակայն ոլորտում դեռեւս խնդիրներ կան.

Գագիկ Խաչատրյան, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ. "Մեզ համար կանխատեսելի լինի հարկային մուտքերը, իսկ բիզնեսի համար կանխատեսելի լինի հետագա զարգացումը տնտեսության մեջ օրենսդրության առումով":

Մոտակա երեք տարիների համար Անվտանգության խորհրդում վերջերս հաստատված մաքսային եւ հարկային բարեփոխումների ծրագիրը նախագահը կարեւորում է նաեւ հենց այս ոլորտի զարգացման համար: Առավելագույն պարզեցված համակարգի դեպքում, նախագահի խոսքով, հնարավոր կլինի հարկատուներին ազատել ավելորդ հոգսերից: Սակայն դա չի նշանակում հարկային դրույքաչափերի իջեցում: Գործարարները նախագահին վստահեցրել են, որ առաջիկա 3-3,5 տարիների ընթացքում կրկնապատկելու են իրենց գործունեության ծավալները:

Սերժ Սարգսյան, ՀՀ Նախագահ. "Կրկնապատիկ ավելի արտադրանք կստանան, իսկ սա նշանակում է կրկնապատիկ ավելի հարկեր, սա նշանակում է, եթե ոչ կրկնապատիկ, գոնե 0.7-0.8 անամ ավելի աշխատատեղ եւ, բնականաբար, նաեւ ուղեկցող այլ արտադրություններ":
 
Խորհրդակցության ժամանակ կարծիք է հնչել Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու մասին: Անհրաժեշտ շուրջ 60-80 հազար տոննա պղինձը դեռ Հայաստանը չունի: 

"Վալլեքս" խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը նկատում է, որ տարիներ առաջ հարկային եւ մաքսային ոլորտում առկա թերացումները խոչընդոտում էին հիմնականում արտադրանքի արտահանման գործընթացին: Այսօր իրավիճակը փոխվել է. 

Վալերի Մեջլումյան, "Վալլեքս" խմբի ընկերությունների նախագահ. "Վերջին մեկ տարվա ընթացքում մենք զգում ենք տարբերությունը եւ դա նաեւ նախագահի քաղաքականության արդյունքն է":

Այս ոլորտը, որպես կանոն մշտապես բնապահանների ուշադրության եւ քննադատության թիրախում է: Վալերի Մեջլումյանը հավաստիացրեց, որ, մասնավորապես Թեղուտի անտառների դեպքում, որքան ծառ իրենք կտրում են, այնքան հաջորդ տարի արդեն շահագործվող տարածքներում վերականգնվում են անտառները: Մինչ խորհրդակցությունը, Հանրապետության ղեկավարին ներկայացվել են "Վալլեքս" խմբի ընկերությունների ներդրումային ծրագրերը, հանքարդյունաբերության, մետալուրգիայի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում խմբի մեջ մտնող ընկերությունների գործունեության արդյունքները:


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 20:34 . 24/05 Ոտիկանապետը գյուղապետերին օգնություն է խոստացել եւ հորդորել՝ ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելուց
  • 20:29 . 24/05 Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա
  • 20:14 . 24/05 Օբաման հայտարարել է՝ Գուանտանամոն փակելու է
  • 20:07 . 24/05 Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից
  • 19:58 . 24/05 Բակո Սահակյանը Մարտակերտում հետեւել է զորավարժությունների ավարտական փուլին
  • 19:51 . 24/05 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել են նախագահն ու ԱԳ նախարարը
  • 19:49 . 24/05 Արքայազն Չարլզը կժամանի Հայաստան
  • 18:53 . 24/05 Հայաստանում այսօր հնչեց վերջին զանգը վիդեո
  • 18:28 . 24/05 "Զվարթնոցը" քանդելու մտադրություն առայժմ չունեն վիդեո
  • 17:59 . 24/05 ԱԺ-ում քննարկեցին կարկուտից տուժած համայնքների փոխահատուցման հարցը վիդեո
  • 17:22 . 24/05 Պետերբուրգում կայացել են Հայկական ֆուտբոլային լիգայի խաղերը վիդեո
  • 16:49 . 24/05 ԱԺ-ում ընդդիմությունն ու իշխանությունը հարաբերություններ էին պարզում. ով է ում նեղացել վիդեո
  • 16:13 . 24/05 "Ոսկե ծիրան"-ի 10-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը վիդեո
  • 15:59 . 24/05 Լեւոն Զուրաբյանը գազի գնի վերաբերյալ "սենսացիոն տեղեկությունով" է հանդես եկել
  • 14:48 . 24/05 ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում կամուրջ է փլուզվել
  • 14:24 . 24/05 Ոստիկանությունը հայտնաբերել է ավազակային հարձակում կատարած զինված խմբին
  • 13:05 . 24/05 Սիրայի ապստամբները հուսալքվում են. Ասադը հաղթո՞ւմ է
  • 12:53 . 24/05 Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադրի դեմ՝ իրեն Ասադի հետ համեմատելու համար
  • 12:35 . 24/05 Ռուսաստանի տարածքում 8.2 մագնիտուդով երկրաշարժ է եղել, ցունամիի տագնապը հանվել է
  • 11:40 . 24/05 "Արմավիան" ազատել է բոլոր օդաչուներին` 5 ամսվա աշխատավարձի պարտքով

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us