


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

"Երկիր Մեդիա" հեռուստաընկերությունը հիմնադրվել է "Հուսաբեր" ՓԲԸ կողմից 2003 թվականի հուլիսին: Առաջին իսկ օրերից այն համագործակցել է Սփյուռքում գործող մի շարք կազմակերպությունների եւ հեռուստաընկերությունների հետ:
2004 թվականի նոյեմբերին հեռուստաընկերությունը մասնակցել է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից թիվ 56 հաճախականության մրցույթին եւ դեկտեմբերի 29-ին շահել է այն:
2004թ-ի մայիսի 28-ից "Երկիր Մեդիա"-ն հաստատուն քայլերով եկավ լրացնելու հայկական հեռուստաընկերությունների դաշտում իշխող բացը և իր հեռուստաարտադրությամբ դարձավ համահայկական հեռուստակայան` Հայաստանի Հանրապետության ու աշխարհի հեռուստատեսային դաշտում :
2008 թվականի մայիսի 28-ից հեռուստաընկերությունը սփռում է իր հաղորդումներն առցանց` www.yerkirmedia.am հասցեով:
Իսկ 2010թ-ի մայիսի 28-ից արբանյակային հեռարձակմամբ այլևս իրողություն դարձավ համահայկական "Երկիր Մեդիա" հեռուստաալիքի համաշխարհային նավարկությունը, որի շնորհիվ մուտք գործեց ամեն հայի տուն, դարձավ հիրավի ազգային հեռուստաալիք` ուղղված արդեն նաև արտերկրում ապրող հային:
Անցնող 2010թ-ը "Երկիր Մեդիա"-ի համար հիրավի ձեռքբերումների տարի էր: Համահայկական հեռուստաընկերությունը ձեռք բերեց ոչ միայն արբանյակային հեռարձակման իրավունք, այլև ստեղծեց հայ գաղթօջախներում, հայաշատ համայնքներում թղթակցային կետեր. ԱՄՆ (Լոս Անջելես, Բոստոն), Վրաստան, Լիբանան, Ֆրանսիա, Ռուսաստան, Իրան, Հունաստան, Սիրիա, Թուրքիա որոնց միջոցով ամեն օր հնարավորություն տրվեց թարմ լրատվություն ստանալ տվյալ համայնքի կյանքի, դրա առջև ծառացած խնդիրների մասին:
Ես դիտում եմ