


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:06 . 16/08
ԱՊՀ երկրների միջեւ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիրը ՀՀ Ազգային ժողով կներկայացվի աշնանային նստաշրջանին: Ինչպես "Արմենպրեսի" թղթակցի հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Անահիտ Խեչոյանը, պայմանագիրն այժմ Սահմանադրական դատարանում է, և սեպտեմբերին արդեն կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն օգոստոսի 9-ին արդեն ստորագրել է պայմանագրի վավերացման մասին օրենքը: Ռուսաստանն ու Բելառուսը ևս վավերացրել են այն:
ԱՊՀ երկրների միջեւ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Սանկտ-Պետերբուրգում: Պայմանագիրը ստորագրել են Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Մոլդովան և Ուզբեկստանը:
ԱՊՀ ութ երկրների միջև ստորագրված համաձայնագրի կյանքի կոչումը ենթադրում է տնտեսական գործակցության դյուրացում եւ մաքսատուրքերի ընդհուպ մինչեւ 95 տոկոսի զրոյացում: