


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:53 . 16/08
Ամերիկյան Բոսթոն քաղաքի Ջեք անունով մի բնակիչ իր ընկերուհի Թերեզա Էլսիին ամուսնության առաջարկ անելու համար հուզիչ ֆլեշմոբ է կազմակերպել, գրում է The Daily Mail-ը: Սիրահար երիտասարդի մտահղացմամբ` նրա 2 եղբայրները խնդրել են անցորդներին միաժամանակ մոտենալ աղջկան ու նրան նվիրել իրենց կողմից բաժանված 300 սպիտակ ու վարդագույն մեխակները:
Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ ամենից անտեղյակ աղջիկը գալիս է ժամադրության վայր` Ժամանակակից արվեստի ինստիտուտի շենքի մոտ: Երբ նրան է մոտենում մեխակ նվիրել ցանկացող առաջին անցորդը, աղջիկը հրաժարվում է, սակայն երբ նրան տարբեր կողմերից մոտենում են միանգամից մի քանիսը` ձեռքներին մեկական մեխակ, աղջիկը սկսում է վերցնել բոլորի տվածը:
Շուտով Թերեզային է մոտենում նաև նրա ընկերը` Ջեքը: Նա օգնում է ընկերուհուն հավաքել ծաղիկները` այնպիսի դեմք ընդունելով, թե, իբր, չի հասկանում ինչ է կատարվում:
Երիտասարդը ֆլեշմոբից հետո լրագրողներին պատմել է, որ այս քայլով ցանկացել է ամուսնության առաջարկ անել իր ընկերուհուն Ժամանակակից արվեստի ինստիտուտի շենքի մոտ, քանի որ հենց այդ վայրն են նրանք այցելել առաջին ժամադրության ժամանակ, գրում է The Daily Mail-ը:
Դեպի ինստիտուտ ճանապարհին զույգին են մոտենում անցորդներն ու աղջկան նվիրում ծաղիկներ:
Արդեն շենքի մոտ Ջեքն աննկատ լքում է Թերեզային և վերադառնում արդեն կոստյումով ու երաժշտության ուղեկցությամբ: Նա սիրելիին նստեցնում է մոտակա նստարանին ու խոսափողով հարցնում, թե կամուսնանա՞ իր հետ: "Իհարկե",- պատասխանում է երջանիկ աղջիկը:
Նրանք ներկաների ծափահարությունների ներքո համբուրվում են ու հեռանում` իրադարձությունը ռոմանտիկ վայրում նշելու համար: Ի դեպ, երջանկությունից գլուխը կորցրած աղջիկը մոռանում է իր հետ վերցենլ մեխակների ծաղկեփունջը:
tert.am