


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:13 . 10/08
Այսօր Լոնդոնյան խաղերում պայքարի մեջ են ներգրավել ազատ ոճի ըմբշամարտիկները: Հայաստանը ներկայացնում է 55 կիլոգրամ քաշային ըմբիշ Միհրան Ջաբուրյանը, ով մեկ 8-րդ եզրափակչում առավելության հասավ հոնդուրասցի Ալմադոր Էսկոբարի նկատմամբ: Սակայն քառորդ եզրափակչում 1:10 հաշվով նա զիջեց ճապոնացի Շինիջի Յումոտոյին եւ զրկվեց ոսկե մեդալի համար պայքարելու իրավունքից: Այժմ Միհրանը սպասում է ճապոնացու հետագա ելույթներին, եթե նա կարողանա դուրս գալ եզրափակիչ, ապա մեր ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք կստանա:
Իսկ հայ թեյքվանդոիստ Արման Երեմյանը Լոնդոնի օլիմպիական խաղերում տոնեց իր առաջին հաղթանակը: 1/8-րդ եզրափակիչ փուլում մեր մարզիկը 8:4 հաշվով առավելության հասավ Կանադան ներկայացնող Սեբաստիեն Միշոյի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Արման Երեմյանի մրցակիցը կլինի հոլանդացի Թոմի Մոլեյը, ով պայքարից դուրս թողեց եգիպտացի Աբդելռահման Ահմեդին: Արման Երեմյան-Թոմի Մոլեյ մենամարտը կսկսվի Երեւանի ժամանակով 19:15-ին: