


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

16:14 . 09/08
"Երեւանում տեղական ինքնակառավարման մասին" օրենքի համաձայն եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ձեւավորվել է քաղաքապետին կից Քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են բնապահպանական ուղղվածության հասարակական 19 կազմակերպության ներկայացուցիչ, գիտնականներ, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:
Հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ աշխատանքներ են տարվում հնարավորին կարճ ժամանակահատվածում վերականգնելու եւ ավելացնելու մայրաքաղաքի կանաչապատ տարածքների երբեմնի ծավալները:
Իսկ հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը նշել է, որ որ հանձնաժողովի ստեղծումը իսկապես կարեւոր նշանակություն կունենա ոչ միայն մայրաքաղաքի բնապահպանական, այլեւ մի շարք այլ խնդիրների համակողմանի քննարկման եւ կարգավորման հարցում:
Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ կստեղծվեն մասնագիտացած ենթախմբեր, որոնցում համակողմանի քննարկումներ անցնելուց հետո այս կամ այն հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից տրվող եզրակցությունը կլինի առավել ամբողջական եւ հիմնավոր:
Ամփոփելով հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ քաղաքապետը վստահեցրել է, որ համաքաղաքային նշանակության ծրագրեր իրականացնելիս՝ բնապահպանական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկություններն ու եզրակացություններն անպայման հաշվի կառնվեն: