


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:50 . 17/07
Բաքվում Իսրայելի դեսպան Միխայիլ Լոտեմը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ իսրայելցի զբոսաշրջիկների այցը Լեռնային Ղարաբաղ անհատական բնույթ է կրել եւ չի արտացոլել Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը:
Իսրայելցի զբոսաշրջիկների`Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած ուղեւորությունն առաջացրել էր պաշտոնական Բաքվի զայրույթը, եւ ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս առիթով Ադրբեջանում Իսրայելի դեսպանին նույնիսկ բողոքի նոտա է ուղարկվել:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ուղեւորություն կազմակերպած "Magma-Trevel LTD" կազմակերպության գլխավոր տնօրեն Մենահեմ Աբադին էլ հայտնել է, որ դեսպան Միխայիլ Լոտեմն իրեն չի դիմել Լեռնային Ղարաբաղի շրջագայությունից հրաժարվելու խնդրանքով:
"Նա ընդամենը ցանկացավ իմանալ մեր այցի նպատակը, եւ պատասխանեցի, որ խոսքն ընդամենը զբոսաշրջության մասին է: Էքսկուրիսաներից առաջ մենք նախօրոք ստուգում ենք ամեն ինչ: Ոչ մի պատճառ չկար այնտեղ չգնալու",- մանրամասնել է կազմակերպության տնօրենը:
Աբադիի տեղեկացմամբ` պաշտոնական Իսրայելը ևս որևէ խոչընդոտ չի առաջացրել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: