


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:31 . 06/07
ԱԺ ժառանգության խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր անդրադարձել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, եւ տարածաշրջանի առումով կարեւորել Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ընդունված բանաձեւը։
Նրա խոսքով, նման բանաձեւը կարող է կանխել այլ հանրապետություններում քաղաքական նմանատիպ զարգացումները։ Նա անդրադարձել է նաեւ ներքաղաքական խնդիրներին։
"Ժառանգություն" կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում կունենա իր թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նկատենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Իսկ միասական թեկնածու ունենալու գաղափարին "Ժառանգությունում" լավ են վերաբերվում, բայց եթե "Հայ ազգային կոնգրես" ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունն առաջադրի, "Ժառանգություն" կուսակցությունը չի ընդունի նրան՝ որպես միասնական թեկնածու։ Նրանք բացառում են նաեւ գործող եւ արդեն չգործող նախագահների թեկնածություններին սատարելը:
Զարուհի Փոստանջյանը չի ընդունում ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի այն տեսակետը, թե ընդդիմադիր 4 քաղաքական ուժերի նախաձեռնությունը՝ սեղմ ժամկետներում խորհրդարանում լսել "Հարսնաքարի" միջադեպի հետ կապված համապատասխան մարմիների բացատրությունները, քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակ ունի։