


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:05 . 05/07
Ֆրանսիայում վաղը տեղի ունենալիք "Սիրիայի բարեկամների" խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չեղյալ է հայտարարում ավելի վաղ Ֆրանսիայի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները:
Դավութօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան Ֆրանսիայի նկատմամբ այդ պատժամիջոցները սահմանել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ղեկավարման ժամանակաշրջանում ՝ կապված 1915 թվականի իրադարձությունների հետ (Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկում):
1in.am-ը՝ թուրքական աղբյուրներին հղումով, գրում է, որ Դավութօղլուն հավելել է՝ եթե Ֆրանսիան ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայկական հարցի կարգավորման գործընթացում, ապա իրենք պատրաստ ենք աշխատել համատեղ:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն այսօր Փարիզում պետք է հանդիպեր Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Սակայն թուրքական լրատվամիջոցները չեն նշում, թե ներկայիս դրությամբ կայացե՞լ է այդ հանդիպումը, թե՞ ոչ: Թուրքիան ամեն գնով ցանկանում է վերականգնել իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ:
Թուրքիան իր սահմանած, այսպես կոչված, պատժամիջոցների վերացմամբ ցանկանում է սիրաշահել Ֆրանսիային և նրա նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին հետ պահել նախընտրական կամպանիայի ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տված խոստումներից՝ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունում, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության թանգարանի բացում, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որպես գլխավոր նախապայմաններից մեկի ներդրում: