


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:24 . 05/07
Տարածաշրջանային այցով Ադրբեջանում գտնվող Եվրախորդի նախագահ Հերման Վան Ռոմպույը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, գրեթե նույնությամբ կրկնել է երեւանյան հանդիպումների ժամանակ հնչեցրած հայտարարությունները:
"Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական ճանապարհով չի լուծվելու, միայն խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով հնարավորություն կտա ամբողջ տարածաշրջանին փոխել ստատուս-քվոն դեպի անվտանգություն եւ բարգավաճող ապագա",- ասել է եվրոպացի պաշտոնյան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո, aysor.am-ի փոխանցմամբ, Ռոմպույը նշել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է որոշում կայացնեն, որպեսզի հասնեն ամուր եւ խաղաղ կարգավորման` մադրիդյան սկզբունքների հիման վրա: Երկու երկրները պետք է իրականացնեն իրենց նախագահների կողմից Մինսկի խմբի շրջանակում ստանձնած պարտավորությունները:
Ռոմպույը նաեւ ընդգծել է հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը, կոչ արել պահպանել զսպվածություն, զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից հրապարակային ելույթներում: