


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:00 . 05/07
Ազգային անվտանգության նախկին նախարար, մինչեւ վերջերս "Հայ ազգային կոնգրեսի" առանցքային անդամներից մեկը հանդիսացող Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել ՀԱԿ-ից: Այս մասին նա հայտնել է "Ազատություն" ռադիոկայանին։
Շահնազարյանը տեղեկացրել է, որ ինքը "Հայ ազգային կոնգրեսի" կենտրոնական գրասենյակից դուրս է եկել ընտրություններից առաջ` մարտ ամսին, եւ ընդհանրապես,իր քաղաքական գործունեությունը դադարեցրել է ՀԱԿ-ում:
Չմանրամասնելով հրաժարման պատճառները՝ Դավիթ Շահնազարյանն, այդուամենայնիվ, իբրեւ գլխավոր գործոններից մեկը նշել է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը։ Նա ներկայիս այս նոր ընդդիմության բնորոշման համար գործածել է "ոչ լեգիտիմ" ձեւակերպումը։
Հիշեցնենք, որ Դավիթ Շհնազարյանը համարվում էր Լեւոն Տեր-Պետրոյանի մտերիմ շրջապատի անդամ, ով ունի նաեւ խնամիական կապեր ՀԱԿ առաջնորդի հետ։ Դավիթ Շահնազարյանը 2011-ի ամռանը մեկնարկած ՀԱԿ-իշխանություն բանակցությունների պատվիրակության անդամ էր։