


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:17 . 05/07
Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հավաքականի երեք լեռնագնացներ` Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը հունիսի 30-ին մեկնել էին նվաճելու Էլբրուսը: "Արմենպրեսի" հետ զրույցում ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը նշեց, որ լեռնագնացները հուլիսի 3-4-ը հաղթահարել են Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5641մ) եւ կվերադառնան Հայաստան հուլիսի 7-ին:
"Ամեն ինչ բարեհաջող է անցել, եւ մեր լեռնագնացները Էլբրուսի գագաթին անգամ Քոչարի են պարել", - նշեց ֆեդերացիայի փոխնախագահը: Գագաթը հաղթահարելու վտանգ կարող էին հանդիսանալ եղանակային վատ պայմանները, ինչը, բարեբախտաբար, տեղի չի ունեցել:
Լեւոն Մովսեսյանը մասնակցել է ՌԴ Ալպինիզմի կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող 20-օրյա դասընթացներին: Դասընթացների արդյունքում նա վերջին 10 տարում Հայաստանում առաջինն է ստացել լեռնագնացի հրահանգչի որակավորում: Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033մ) եւ Դեմավենդը (5671մ):
Դանիելյանի տեղեկացմամբ` առաջիկայում եւս ֆեդերացիան ձեռնամուխ կլինի նոր գագաթների նվաճման: Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հավաքականը` թիկունքում ունենալով տասնյակ տարիներ եւ նվաճված բազմաթիվ բարձունքներ, նպատակ ունի փոխել մարդկանց վերաբերմունքը կյանքի նկատմամբ եւ պապացուցել, որ երազանքներն իրականաում են: