


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:00 . 04/07
Ամերիկյան "Forbes" հեղինակավոր հանդեսը կազմել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ամենամյա վարկանիշը, որն այս տարի գլխավորում է հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզը: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է $75 մլն:
Եկամտի մեծ մասը, սակայն, 50-ամյա Կրուզը ստիպված կլինի կիսել նախկին կնոջ հետ: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Կրուզն ու Հոլմսը ստորագրել են ամուսնական համաձայնագիր, բայց դերասանը՝ որպես միակ խնամակալ, պետք է միջոցներ հատկացնի դստեր համար:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է ցուցակի նախորդ տարվա առաջատար Լեոնարդո դի Կապրիոն: Մեկ տարում նրա եկամուտը կրճատվել է կրկնակի՝ $77 մլն-ից մինչեւ $37 մլն: Չնայած Դի Կապրիոյի մասնակցությամբ Քլինթ Իսթվուդի "Հուվեր" ֆիլմն այնքան էլ հաջողություն չունեցավ, այդուհանդերձ դերասանը շարունակում է մնալ Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը: Բացի դրանից՝ շուտով էկրան է բարձրանալու գալու "Մեծն Գեթսբի" ֆիլմը, որում նա գլխավոր դերակատարն է:
"Forbes"-ի առաջատար եռյակը, ինչպես անցյալ տարի, եզրափակում է կատակերգու Ադամ Սենդլերին: Նրա եկամուտն ավելի քիչ է. դերասանը վաստակել է $37 մլն` անցած տարվա $40 մլն-ի փոխարեն:
Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների հնգյակում են նաեւ Դուեյն Ջոնսոնը՝ $36, մլն եւ Բեն Սթիլլերը՝ $33 մլն ցուցանիշով: Սկանդալային "Բռնապետ" ֆիլմի աստղ Սաշա Բարոն Քոենը՝ $30 մլն եկամուտով, հայտնվել է վարկանշային ցուցակի վեցերորդ տեղում` Ջոնի Դեպի եւ Ուիլ Սմիթի հետ:
"Forbes"-ի վարկանիշի "նորեկներն" են Մայքլ Ուոլբերգը՝ $27 մլն եւ Թեյլոր Լոթները՝ $26,5 մլն եկամուտով:
Հիշեցնենք, որ վերջերս նույն ամսագիրը հրապարակել էր նաեւ ամենաշատ եկամուտ ստացած դերասանուհիների ցուցակը: Ըստ այդմ՝ առաջատարն է "Մթնշաղ" ֆիլմի գլխավոր դերակատարուհի Կրիստեն Ստյուարտը, ով աշխատել է 34.5 միլիոն դոլար: Կես միլիոն եկամուտի տարբերությամբ երկրորդ տեղում գեղեցկուհի Քեմերոն Դիասն է՝ "Շատ վատ ուսուցչուհին" ֆիլմի շնորհիվ: Իսկ "Հակառակ կողմը" ֆիլմում հրաշալի խաղի համար "Օսկարի" արժանացած Սանդրա Բալոքը երրորդն է՝ 25 մլն դոլար եկամուտով: