


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:54 . 04/07
Առանց տեղին ու անտեղին հարցերի, առանց լիրիկական զեղումների, ամեն ինչ հակիրճ ու համառոտ. Եվրոպական խորհրդի նախագահ Ռոմպույը եկավ ու շատ արագ ավարտեց մեր երկիր կատարած այցը: Հայտարարություններ, թեեւ կրկին չափավոր, այնուամենայնիվ, հասցրեց անել:
Նրա այցը նախապես մեկնարկելու էր հունիսի 3-ի երեկոյան, սակայն վերջին պահին ծրագիրը փոխվեց եւ առավել խտացավ ու սահմանափակվեց միայն մի քանի ժամվա հանդիպումներով ու այցերով։ Թերեւս դրանով կպատճառաբանի եվրոպացի պաշտոնյան Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում գրառում չկատարելը: Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել էր վաղ առավոտյան:
Պատվավոր հյուրը բացման խոսքով հանդես է եկել "Հայաստանը Եվրոպայում" քաղաքացիական հասարակության համաժողովում։ "Հայստանը Եվրոպային մոտեցնելու համատեղ ծրագիրը կգործի միայն այն դեպքում, եթե այն ընկալվի եւ աջակցություն ստանա քաղաքացիական հասարակության կողմից",- ասաց Ռոմպույն ու հավելեց,-"Հայաստանը ճիշտ ուղղու վրա է: Թեպետ դեռեւս կան հարցեր, որոնք լուծման կարիք ունեն...եւ հույս ունենք, որ այս ամենը կհարթվի առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ":