


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:00 . 04/07
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանն աշնանը համերգ կունենա Երեւանում: Ինչպես "Արմենպրես"-ին տեղեկացրին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո ծառայությունից, Լեգրանի համերգը կկայանա դասական երաժշտության երեւանյան 6-րդ փառատոնի շրջանակում եւ նվիրված կլինի մեծանուն կոմպոզիտորի 80-ամյա հոբելյանին:
Լեգենդար կոմպոզիտորն արդեն համերգներով եղել է Հայաստանում: 2006 թվականին նա նույն բեմում ելութ է ունեցել Շառլ Ազնավուրի հետ, իսկ 2009-ին նրան նվագակցել են կինը` ճանաչված տավղահարուհի Կատրին Միշելը, եւ քույրը` սոպրանո Քրիստիան Լեգրանը: Միշել Լեգրանն ավելի շատ հայտնի է ֆիլմերի (շուրջ 200) համար գրված իր երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել "Շերբուրգյան անձրևանոցներ" ֆիլմը:
Նա բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, երաժշտական սցենարների հեղինակ է: Լեգրանը ավելի քան 100 ձայնասկավառակ է թողարկել: Երեք անգամ արժանացել է "Օսկար"-ի, 5 անգամ ` "Գրեմմի" եւ "Էմմի", 12 անգամ` "Ոսկե գլոբուս" մրցանակների: 2003թվականին ստացել է "Պատվո լեգեոն" շքանշան: 22 տարեկանում նա թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, որը դարձել է երբեւէ ամենաշատ վաճառված ձայնասկավառակներից մեկը:
Միշել Լեգրանը երաժշտական կրթությունը ստացել է Փարիզի կոնսերվատորիայում` 1943-1950 թվականներին: Նա համագործակցել է Նադիա Բուլանժերի, Աարոն Կոպլանի, Ֆիլիպ Գլասի հետ: 1950 թվականին Լեգրանը առաջին եվրոպացիներից մեկն է, ով աշխատել է ջազի հայտնի վարպետների հետ` ինչպիսիք են Դիզի Ջիլեսպին, Սթան Գեցը: 1958 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցելության ժամանակ նա համագործակցել է Մայլս Դեվիսի, Ջոն Քոլթրեյնի և Հենկ Ջոնսի հետ: Հաջորդ տարի բաս Գայ Պեդերսենի հետ նա թողարկել է իր հաջորդ ձայնասկավառակը` վերնագրելով "Փարիզ-ջազ-դաշնամուր":