


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:06 . 30/06
Երեկ մահացավ "Հարսնաքար" ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը:
Այս ողբերգական միջադեպը ցնցել է ամբողջ հասարակությանը, օրեր շարունակ մարդիկ հետեւում էին Վահեի առջողական վիճակի մասին լուրերին` հույսով, որ բժշկի կյանքը հնարավոր կլինի փրկել: Վահեի մահից հետո հասարակական ընդվզումն ավելի սրվել է, մարդիկ պահանջում են արդար ու խիստ դատավճիռ:
Այսօր երեկոյան՝ ժամը 21.00-ին, Վահեի հիշատակին նվիրված մոմավառություն է լինելու Մաշտոցի պուրակում: Իսկ ֆեյսբուքյան "Պահանջում ենք պատժել "Հարսնաքարում" տեղի ունեցածի բոլոր պատասխանատուներին" անվանումով խմբի անդամներն էլ նույն ժամին մոմավառություն կկազմակերպեն "Հարսնաքար" ռեստորանային համալիրի մոտ:
"Facebook" սոցիալական ցանցն այս պահին հեղեղված է հայտարարություններով, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների արարքը դատապարտող կոչերով:
Ցավակցում են քաղաքական եւ հասարակական գործիչներ, լրագրողներ ու շարքային քաղաքացիներ: Որոշ օգտատերեր իրենց նկարների փոխարեն դրել են Վահեի Ավետյանի նկարը: Դեռեւս ցավակցական խոսք չկա "Հարսնաքարի" սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի "Facebook"-ի պատին:
Մեկնաբանություններ` 1
maxim | 06:51 . 01/07
ռոբիկա-շերժիկա-շաշիկաբարո Հայաստանում ամեն այլանդակ երևույթ օրինաչափ է: