


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

16:55 . 27/06
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որի ժամանակ առաջարկել է Հանրային խորհրդի հովանու ներքո քննարկումներ սկսել Հանրային հեռուստաընկերության և մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ անդրադառնալով հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության վերաբերյալ Սերժ Սարգսյանին մի խումբ մտավորականների և հասարակական գործիչների ուղղած բաց նամակին:
"Ոլորտի բարեփոխումների առաջարկներ ձևավորելու և այդ գործընթացին հնարավորին լայն մասնակցություն ապահովելու նպատակով Հանրային խորհուրդն առաջիկայում մի շարք հանդիպումներ կկազմակերպի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և մտավորականների մասնակցությամբ",- ասել է նախագահի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ 5 օր առաջ մի շարք հայտնի մտավորականներ, երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ բաց նամակ էին հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում իրենց անհանգստությունն էին հայտնել այն առիթով, որ հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունների եթերը լցված է ագրեսիվ, քրեական և քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած`"հումորային" ծրագրերով, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում հասարակության վրա: