


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:53 . 27/06
"Գրողների միության" նախագահ Լեւոն Անանյանն այսօր Հովհաննես Թումանյանի տան բանալիները հանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Այսպիսով, Ամենայն հայոց բանաստեղծի տան ճակատագիրը վերջնականապես լուծված է:
Լեւոն Անանյանի խոսքով, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հայկական այս օջախը ծառայի ոչ միայն մեծանուն բանաստեղծի ստեղծագործության քարոզչությանը, այլեւ դառնա վիրահայ կրթական ու մշակութային կյանքի կարեւոր հանգրվաններից մեկը:
Դեռ ամիսներ առաջ քննարկվում էր Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան բնակարանի հարցը, որին լուծում տալու պատասխանատվությունն իր վրա վերցրեց "Հայաստանի գրողների միությունը":
Հիշեցնենք նաեւ, որ Թումանյանի տան այն հատվածը, որը պատկանում էր սեփականատեր Արիչ Լեժավային, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, վճարելով 140.000 ԱՄՆ դոլար, գնել է այն ու նվիրաբերել Թբիլիսիի հայկական համայնքին:
Տան բացումը տեղի կունենա աշնանը, երբ ավարտին կհասցվեն վերանորոգման աշխատանքները: