


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:36 . 26/06
Հայաստանյան բուհական համակարգում ինքնավարության, ազատությունների ընդլայնման քաղաքականություն կիրականացվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով` պետական բուհերը պետք է տարիների ընթացքում դառնան հանրային, որոնք սպասարկում են հանրությանը եւ ոչ` պետությանը: "Արմենպրեսի" փոխանցմամբ, նախարարը կարեւորեց նաեւ բուհական կրթության որակի ապահովմանն ուղղված հետեւողական ջանքերը:
Առաջիկայում հինգ հայկական բուհ կանցնեն միջազգային հավատարմագրում: Հայաստանը ստանձնում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը եւ առաջիկա երեք տարիների ընթացքում կկուտակի, կկենտրոնացնի եվրոպական լավագույն փորձն այդ ուղղությամբ: Հատուկ ուշադրություն կդարձվի նաեւ ուսման վարձավճարի վերին շեմ սահմանելու անհրաժեշտությանը:
"Դրանք հաճախ ձեւավորվում են անհասկանալի եղանակով, չկա հստակ մեթոդաբանություն, իսկ սա բերում է զավեշտալի իրավիճակի",- ասաց Աշոտյանը:
Նախարարն ընդգծեց, որ կրթական համակարգի համար մեծագույն խնդիր շարունակում է մնալ սոցիալական շերտավորումը եւ կրթության անհասանելիությունը:
"Ուսանողն որքան անապահով ընտանիքից է լինում, այնքան փոքր է հավանականությունը, որ նա կստանա կրթություն",- հիշեցրեց նա: