


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:00 . 26/06
2012թ. հունիսի 10-ին լույս է տեսել խմբի ֆրոնթմեն, վոկալիստ Սերժ Թանգյանի "Harakiri" երրորդ անհատական ալբոմը, որը երկրպագուներին թանգյանական տաղանդի նոր չափաբաժին է մատուցում: Իր հայացքների եւ նոր ալբոմի մասին Թանգյանը հարցազրույց է տվել հայտնի "Guitar World" ամսագրին, որը news.am-ը ներկայացնում է որոշակի կրճատումներով.
2010-ին քո վերջին անհատական ալբոմի ` "Imperfect Harmonies"-ի թողարկումից հետո աշխարհում շատ բան է կատարվել, մասնավորապես` Մերձավոր Արեւելքում "ծաղկեց" "արաբական գարունը", ծնվեց "Գրավիր Ուոլ սթրիթը" շարժումը: "Harakiri"-ն ստեղծելիս ոգեշնչե՞լ են քեզ այդ իրադարձությունները:
Կարծում եմ, ամենն, ինչ տեղի է ունեցել 2011-ին եւ ավելի վաղ, այսպես թե այնպես սնել է իմ երեւակայությունը, եւ դա իր ատացոլումն է գտել այն ամենի վրա, ինչ ես անում եմ, այդ թվում` "Harakiri"-ի: Բայց, քանի որ այս ալբոմն ավելի կենսունակ է լիրիկական առումով, հնարավոր է, որ այն ավելի շատ է ներծծված այդ գաղափարներով:
Եթե դուք լսում եք "Fuck Let's Figure It Out"-ը, ներկայումս վերանվանված` "Figure It Out"-ը, ապա այն փոքր-ինչ երգիծական ձեւով պատմում է, թե ինչպես ֆինանսական էլիտայի գործողությունները հանգեցրին գլոբալ խնդիրների:
Ինչպես արդեն հիշատակեցիք, "Figure It Out" ստեղծագործությունն ի հայտ եկավ անմիջապես ֆինանսական էլիտայի "հանցավորության" հետ կապված իրադարձություններից հետո, որին մեղավոր են համարում 2008թ. ճգնաժամի համար: Ենթադրում եմ, որ դա հասարակության մեջ նաեւ հակակապիտալիստական տրամադրություններ առաջացրեց: Կապիտալիզմն իրականում կենսունակ տնտեսական համակա՞րգ է, թե՞ ԱՄՆ-ը ինչ-որ չափով ետ է մնացել իրականությունից:
Ըստ իս, ամեն անգամ, երբ ծայրահեղությունների են դիմում այս կամ այն տնտեսական մոդելի ներսում` լինի դա կապիտալիզմ, թե կոմունիզմ, գործում է հակառակ գործողության մեխանիզմ, որը շրջվում է հենց այդ համակագի դեմ:
Քանի որ մենք ապրում ենք կապիտալիստական հասարակարգում, ապա ժողովրդավարության շահերից նպատակահարմար է ստեղծել հստակ սոցիալական անվտանգության համակարգ:
Չվերահսկվող կապիտալիզմը ամենեւին էլ ժողովրդավարական համակարգ չէ: Վստահ եմ, որ մենք պետք է մեծապես ժողովրդավարության կողքին լինենք, ոչ թե թափահարենք «կապիտալիզմի դրոշակը»` այն մատուցելով որպես ազգային: Այնպես որ, մենք չպետք է անվերապահորեն ընդունենք այն տնտեսական համակարգը, որի դեպքում ոչ բոլոր մարդիկ են լավ ապրում: Սա ավելի ողջամիտ է:
Եվ այստեղ երկընտրանք է առաջանում, որը փաստացի հակասում է ժողովրդավարության էությանը: Մենք տեսնում ենք, թե ինչպես է քվեարկում մարդկանց մեծամասնությունը: Երբեմն մտածում ես, որ նրանց մեծ մասը չպետք է քվեարկելու իրավունք ունենա այնպիսի հարցերում, ինչպես, օրինակ, փոքրամասնությունների իրավունքներն են:
Կարծում եմ, մասնակիորեն դա կառուցվածքային սխալների արդյունք է: Սակայն կարծում եմ, որ մշտապես սխալվելու եմ ժողովրդավարության կողմը, եթե անգամ դա "չկրթված" ժողովրդավարություն է: Խոսելով կրթության մասին, ես նկատի չունեմ ավանդական կրթությունը, խոսքը տգիտության մասին է:
Շատ դեպքերում կորպորացիաները, օտարերկրյա կառավարություններն ավելի շատ իշխանություն ունեն մեր երկրում, քան ես եւ դու: Ահա այդ ճշմարտությունը մենք պետք է մերկացնենք: Մինչեւ առաջ շարժվել փորձելը, մենք պետք է իրական ներկայացուցչական ժողովրդավարություն ստեղծենք:
Ահա թե ինչու այստեղ կրթութունը կարեւոր դեր ունի. ավելի հեշտ է կառաարել շուտ վստահող ընտրազանգվածին: Այդ դեպքում մեր ինչի՞ն է պետք ակնհայտ կեղծ պատճառներով պատերազմը:
Հենց դա էլ խնդիրն է: Կարեւոր չէ` բարիկադի որ կողմում ես դու գտնվում: Իրականում երկու կողմերն էլ մինչեւ ականջները խրված են իրենց դոգմատիզմի մեջ` անկարող լինելով բացատրել սեփական մտքերի ընթացքը:
Ճիշտ է, ես այդ հարցում լիովին համակարծիք եմ քեզ հետ: Մարդիկ այնքան են կապված այն վիճակի հետ, որի հետ իրենց նույնականացնում են, որ նույնիսկ չեն կարող ջանք գործադրել եւ հասկանալի բացատրել, ինչուն են զգում հենց այն, ինչ զգում են: