


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:00 . 26/06
Թուրքիան նախազգուշացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ սիրիական ուժերի կողմից թուրքական ռազմական օդանավի կործանումը "լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար": Թուրքիայի փոխվարչապետը նաեւ նշել է, թե Սիրիայի այս քայլն անպատիժ չի մնա, միեւնույն ժամանակ ընդգծել է, թե խոսքը ռազմական միջամտության մասին չէ:
Անվտանգության խորհրդին ուղղված նամակում Թուրքիան քննադատել է Սիրիայի "թշնամական քայլերն ընդդեմ Թուրքիայի ազգային անվտանգության", որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:
Այս հայտարարություններն արվել են ՆԱՏՕ-ի խորհրդի արտակարգ նիստից առաջ, որը Թուրքիան հրավիրել է՝ քննարկելու հունիսի 22-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից թուրքական "F-4 Phantom" կործանիչի վայր գցելը:
Այդ նիստը գումարվել է՝ համապատասխան ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի: Ըստ դրա՝ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ կարող է խորհդակցություն անցկացնելու հարց բարձրացնել, եթե նրա տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը հայտնվում են սպառնալիքի տակ:
Սիրիական կողմը պնդում է, թե թուրքական ինքնաթիռը մեկ կիլոմետր խորությամբ ներթափանցել է իր տարածքային ջրերի օդային սահման: