


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:18 . 25/06
Էկվադորի Գալապագոսյան ազգային բնայգում սատկել է հսկա փղակրիայի ցեղի՝ աշխարհում վերջին ներկայացուցիչը: Ըստ գիտնականների գնահատումների՝ "Միայնակ Ջորջ" մականվամբ սողունը մոտավորապես 100 տարեկան էր:
Ազգային բնայգու աշխատակիցների խոսքով՝ կրիայի սատկելու պատճառները պարզելու համար կկատարվի հերձում, քանի որ Ջորջը սատկել է ուժերի ծաղկուն շրջանում: Կրիաների այս տեսակի ներկայացուցչի միջին տարիքը 200 է, հաղորդում է "Արմենպրեսը"՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Կենդանաբանները Ջորջին հայտնաբերել էին 1972 թվականին Գալապագոսյան կղզիներից մեկում: Գիտնականները մի քանի տասնամյակ փորձում էին ընկեցիկին խաչասերել կրիաների այլ տեսակների առավել համապատասխան ներկայացուցիչների հետ՝ սերունդ ստանալու եւ ցեղը վերականգնելու համար: Սակայն նրանց բոլոր փորձերն ապարդյուն են անցել:
Միայնակ Ջորջը համաշխարհային հռչակ է ձեռք բերել եւ դարձել է Գալապագոսյան ազգային բնայգու խորհրդանիշը: Նրա հետ ծանոթանալու համար հատուկ ժամանել են հայտնի քաղաքական գործիչներ եւ Հոլիվուդի աստղեր, որոնց թվում եղել են Անգլիայի արքայազն Չառլզը, Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին: