


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

10:59 . 22/06
Ադրբեջանում թալիշերենով լույս տեսնող "Թոլըշի Սադո" (Թալիշի ձայն) թերթի եւ համանուն կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Գիլալ Մամեդովը երեկ Բաքվում առեւանգվել է անհայտ մարդկանց կողմից:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը: Միայն ժամը 17:30-ին Բաքվի ոստիկանությունում հաստատել են, որ Գիլալ Մամեդովը ձերբակալվել է թմրանյութ պահելու մեղադրանքով:
"Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը" փաստը գնահատում է որպես քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ ճնշում եւ իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել Գիլալ Մամեդովին:
"Թոլըշի Սադո" թերթի նախկին գլխավոր խմբագիր, Թալիշական մշակութային կենտրոնի պրոֆեսոր Նովրուզալի Մամեդովը 2007 թ-ին Ադրբեջանում ձերբակալվել է "թալիշական լեզու եւ արժեքներ քարոզելու" համար: Հետո նա 10 տարի ժամկետով ազատազրկման է ենթարկվել` Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով: 2009 թ-ին երկարատեւ բարոյահոգեբանական ճնշումներից հետո, 68-ամյա թալիշ պրոֆեսորը բանտախցում մահացել է "ուղեղի անոթների սուր խցանման" պատճառով:
Ի՞նչ ճակատագիր են նախատեսել Ադրբեջանի իշխանությունները հաջորդ թալիշ խմբագրի համար, մնում է անհայտ։ Վերջին տարիներին թալիշական ազատագրական շարժումը մեծ թափ է ստացել։ Վերջերս նաեւ համացանցում հայտնվել է թալիշական ազգային օրհներգի տեսահոլովակը։