


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

10:54 . 22/06
Երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի երկաթգծի կայարանի հարեւանությամբ գտնվող նախկին նավթի վերամշակման չգործող արտադրամասում, ինչի հետեւանքով 1 մարդ մահացել է:
Ականատեսների վկայությամբ, մահացածը նույն հիմնարկության պահակ, 55-ամյա Ներսես Ղազարյանն է:
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության աշխատակիցներ, փորձագետներ։ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության համաձայն, եռակցման աշխատանքներ իրականացնելիս` տեղի է ունեցել դատարկ տարայի պայթյուն, ինչի հետեւանքով էլ մահացել է Եղվարդի բնակիչը։
Սա վերջին շրջանում արդեն նմանօրինակ երրորդ դժբախտ պատահարն է արտադրական տարածքներում։ Օրերս "Էլեկտրոն" գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացավ երկու աշխատակից, իսկ կաթնամթերք արտադրող "Մարիաննա" ձեռնարկությունում արտադրական սարքավորման պայթյունից մեկ աշխատակից ծանր վնասվածքներ ստացավ։