


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:36 . 21/06
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատում փարիզյան հանդիպումը: Այս մասին այսօր հայտարարել է ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: Խոսքը հունիսի 18-ին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի միջեւ կայացած հանդիպման մասին է:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն ու Իգոր Պոպովն, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Լուկաշեւիչի խոսքով՝ փարիզյան հանդիպումը նախապես ծրագրված էր, իսկ հանդիպման ընթացքում նախարարները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան խնդրի լուծման, վերջին ժամանակներում շփման գծում միջադեպերի հարցերի շուրջ: Լուկաշեւիչը հայտնել է նաեւ, որ ՄԽ համանախագահները պատրաստվում են հուլիսին այցելել տարածաշրջան: Անդրադառնալով Մեքսիկայում անցկացված Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների` ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությանը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ արված հայտարարությունը ցույց է տալիս, որ ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորումը բխում է համանախագահ երեք երկրների շահերից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի Ֆրանսիայի նախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ էին արել արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը: Նրանք նաեւ հորդորել էին 2 երկրների իշխանություններին` զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառումից եւ հավատարիմ մնալ 1994 թ.-ին հաստատված հրադադարի համաձայնագրին: