


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

16:18 . 21/06
Մեծ Բրիտանիայի արքայազն Քեմբրիջի դուքս Ուիլյամը հունիսի 21-ին նշվող 30-ամյակի առթիվ ստացել Է 10 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 16 միլիոն դոլար): Որդու ծննդյան առթիվ այս նվերը պատրաստել Էր արքայադուստր Դիանան, որը 1997 թվականին ողբերգականորեն զոհվեց ավտովթարի հետեւանքով, հաղորդում Է "Արմենպրես"-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Թագավորական ընտանիքի հետ կապված կտակների մանրամասները, որպես կանոն, չեն հրապարակվում, սակայն Դիանայի պատրաստած փաստաթղթի բովանդակությունը նրա մահվանից հետո մեկ տարի անց հրապարակվել Է Բարձր դատարանում ողբերգական մահվան հանգամանքները քննության առնելու առնչությամբ:
Նրա կտակի համաձայն՝ երեսնամյակի առթիվ Ուիլյամին Է հասնում այն հիմնադրամի գումարի ուղիղ կեսը, որն արքայադուստրը ստեղծել Է իր որդիների, այդ թվում՝ կրտսեր որդու՝ արքայազն Հարիի համար: Այժմ հիմնադրամի արժեքը հասնում Է 20 միլիոն ֆունտի (գրեթե 32 միլիոն դոլարի):
Իրեն հասանելիք կեսը Հարրին նույնպես պետք Է ստանա 30-ամյակի առթիվ, որը լրանում Է 2014 թվականի սեպտեմբերի 15-ին: