


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:42 . 21/06
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկել է գիտական նստաշրջան` նվիրված հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովայի 300 ամյակին: Գիտաժողովի ընթացքում Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտնականները հանդես կգան Սայաթ-Նովա աշուղի արվեստին նվիրված 19 զեկույցներով: Բացի աշուղի երաժշտական եւ գրական ժառանգության զեկույցներից՝ կան նաեւ "Սայաթ-Նովան կինոարվեստում", "Սայաթ- Նովան եւ Փառաջանովը" , "Սայաթ-Նովան հայ կերպարվեստում" թեմաներով զեկույցներ:
Սայաթ-Նովայի հոբելյանն առաջին անգամ ըստ առժանվույն նշվել է 1913 թվականին, որը նախաձեռնել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: 1963 թվականին Երեւանում եւ Մոսկվայում մեծ շուքով նշվեց աշուղի 250 ամյակը: Իսկ այս տարի ստեղծված հոբելյանական հանձնաժողովը նախատեսում է աշուղի 300 ամյակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք, որոնք տեղի կունենան 2012 թվականի ընթացքում:
"Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամն է , որ նման ներկայանալի մակարդակով նշվում է Սայաթ-նովայի 300 ամյակը: ԳԱԱ-ի նպատակն է գիտաժողովի արդյունքներն ամփոփել եւ տարվա վերջում ընթերցողի սեղանին դնել գիտական հոդվածների ժողովածուն` նվիրված Սայաթ-Նովայի ստեղծագործական ժառանգությանը"- ասացԱրվեստագիտության դոկտոր, ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ Աննա Ասատրյանը: