


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:38 . 21/06
Հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երեւան-Աբովյան ավտոճանապարհին՝ "Օջախ" ռեստորանային համալիրի մոտ, իրար են բախվել "Հոնդա" եւ "ՊԱԶ" մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների` բախման հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Այս պահին Ոստիկանությունը փորձում է ճշտել վարորդների եւ վիրավոր անձանց ինքնությունը: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Կոտայքի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Հրանտ Ասրյանը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը և անվճար ուսանողներ է տեղափոխում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի