


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:03 . 21/06
"Եթե ձեզ ասեն զոհվել եմ, մի հավատացեք, Ստամբուլի մոտ եմ ընկնելու": Ամեն անգամ մարտի գնալիս այսպես էր ընկերներին հրաժեշտ տալիս Արցախյան պատերազմի մասնակից, "Ազատագրական բանակ" ջոկատի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը: Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից էր, 1988-ի փետրվարին այն եզակի հայորդիներից, ով երկար չմնաց Ազատության հրապարակում: Գիտակցում էր, որ պատերազմն անխուսափելի է, պատրաստվել էր պետք: Մասնագիտությամբ ֆիզիկոս էր եւ Արագածի փեշերին ընկերների հետ զենք էր պատրաստում: 1990 թվականից արդեն իր ճակատագիրն ամբողջությամբ կապեց Արցախյան ազատամարտի հետ:
Լեոնիդն ավելի քան 300 հոգանոց իր ջոկատի տղաների հետ ազատագրեց 27 բնակավայր, մասնակցեց Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանությանը: Զինվորների կորստի հետ Լեոնիդ Ազգալդյանը չէր հաշտվում: Արցախյան գոյամարտի ընթացքում նրա գլխավորած ջոկատը տվեց ընդամենը 6 զոհ: