


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:00 . 21/06
Պաղեստինյան Համմաս խմբավորման ռազմական թեւը եւ Իսրայելը` Եգիպտոսի միջնորդությամբ, համաձայնության են եկել զինված հակամարտությունը դադարեցնելու մասին: Պաղեստինյան կողմը համաձայնվել է դադարեցնել Գազայի կողմից Իսրայելի վրա հրթիռային հարձակումները միայն այն պայմանով, որ Իսրայելյը նույնպես դադարեցնի պաղեստինյան հողերի վրա հարձակումներ իրականացնել:
Փոխադարձ հարձակումները տարածաշրջանում սկսվել էին հունիսի 18-ից, երբ պաղեստինյան կողմից Իսրայելի վրա ընդհանուր առմամբ 96 հրթիռ էր արձակվել: Իսրայելյան կողմը զոհերի մասին որեւէ տեղեկություն չէր հրապարակել, միայն հայտնի էր, որ մի քանի տներ քանդվել են եւ վիրավորվել էր 4 ոստիկան:
Իսրայելյան կողմն իր հերթին մի քանի հարձակում էր իրականացրել Գազայի հատվածում: Որպես հետեւանք՝ զոհվել էր 8 պաղեստինցի,այդ թվում 14-ամյա պատանի: Այս տարածաշրջանում հակամարտության վերջին սրումը տեղի էր ունեցել 2012 թ-ի մարտին: Այդ ժամանակ 4-օրյա փոխադարձ հարվածների ընթացքում ոչնչացվել էր "Ժողովրդական դիմադրության կոմիտե" խմբավորման առաջնորդներից մեկը, ինչպես նաեւ Գազայի 26 բնակիչներ: Պաղեստինցիներն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 200 հրթիռ էին բաց թողել: