


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:50 . 21/06
Էկվադորի ղեկավարությունն ամենայն լրջությամբ քննարկում է Ջուլիան Ասանժի՝ քաղաքական ապաստան ստանալու դիմումը: Այս հարցին նախօրեին անդրադարձել է երկրի նախագահ Ռաֆայել Կոռեան եւ նշել, որ Ասանժի հարցը կվճռվի առաջիկա մեկ օրվա ընթացքում:
Սկանդալային WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ներկայում գտնվում է Լոնդոնում` Էկվադորի դեսպանատան տարածքում, եւ վերջինից քաղաքական ապաստան է խնդրել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժեց վերանայել Ասանժին՝ Շվեդիա արտաքսելու դեմ վերջինիս խնդրանքը:
Ասանժը հերքում է Շվեդիայի բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ դրանք ունեն քաղաքական ենթահող: Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ հենց Ասանժը լքի դեսպանատան տարածքը, կձերբակալվի եւ համաձայն դատարանի որոշման` կարտահանձնվի Շվեդիային, որտեղ նրան մեղադրում են սեռական ոտնձգություն կատարելու համար: