


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:17 . 21/06
"Երկօրյա այս քննարկումը մտահոգվելու և լուրջ մտածելու տեղիք է տալիս: Ծրագիրը չի ամրագրում մեր ժողովրդի սոցիալական իրավիճակի բարելավման հստակ մեխանիզմներ",- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը` Կառավարության գործունեության ծրագրի քննարկման շրջանակում:
Սակայն իր ուշադրությունը ընդդիմադիր պատգամավորը սևեռեց բնապահպանության ոլորտի խնդիրներին` մատնանշելով, որ հակառակ կառավարության ծրագրի, Հայաստանն այսօր արտահանում է բացառապես հանքահումք, այլ ոչ թե վերջնական արտադրանք, ինչով էլ վերածվել է զարգացած երկրներին այդ հումքը ապահովող երկրի: Մինչ օրս, շարունակեց Լ.Սարգսյանը, չեն ընդունվել փաստաթղթեր, որոնք վկայում են, թե ինչպես է հանքարդյունաբերությունն ազդում մարդու առողջության վրա և որպես օրինակ բերեց այն փաստը, որ Սյունիքի մարզում բնակվող երեխաների մազարմատներում հայտնաբերվել են կալիում և այլ քիմիական նյութեր:
"Նկատի ունենալով այն, որ կառավարության 2008-2012թթ-ի ծրագիրը ձախողվել էր` ես դեմ եմ քվեարկելու այս ծրագրին. Չեմ ուզում կիսել պատասխանատվություն այս ամենի համար",- եզրափակեց իր ելույթը Լ.Սարգսյանը:
Panorama.am