


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:25 . 21/06
Հունիսի 20-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկեց ՄԱԿ-ի "Ռիո+20" կայուն զարգացմանը և բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովը:
Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են 192 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
Այս ձևաչափով տասնամյակը մեկ գումարվող գագաթաժողովը համարվում է "Կայուն զարգացման նպատակների իրականացման համաշխարհային նշանակության կարևորագույն միջոցառում",- տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Գագաթաժողովին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով իր ելույթում անդրադարձավ կայուն զարգացման և բնապահպանության բնագավառներում Հայաստանի կողմից իրականացված քայլերին, խոսեց տարածաշրջանային զարգացմանը խոչընդոտող գործոններից, մասնավորապես, միջազգային իրավունքի խախտմամբ կիրառվող շրջափակումից, բնական պաշարների վաճառքից ստացված եկամուտները սպառազինությունների մրցավազք հրահրելուն ուղղված գործողություններից:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն ներառված էր 1992թ. գագաթաժողովում և դրան հաջորդող 20 տարիների ընթացքում ջանքեր է գործադրել հնարավորինս իրականացնելու առաջին գագաթաժողովի հռչակագրից բխող պարտավորությունները:
1994թ.-ից սկսած Կայուն Զարգացման տեսությունը և կիրառությունը ներառված են մեր համալսարանների կրթական ծրագրերում:
2002թ.-ին Հայաստանի կառավարությունը հիմնեց Կայուն Զարգացման Ազգային Խորհուրդ, իսկ այնուհետև՝ Կայուն Զարգացման Ծրագրի Գործողությունների Համակարգման Խորհուրդ:
2011-ին ստեղծվեց Ազգային Համակարգող Կոմիտե՝ այս գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը նախապատրաստելու համար, որը հանգամանալից աշխատանք անցկացրեց, մշակեց և ակտիվ հանրային քննարկումներից հետո այս կարևոր հանդիպման նախօրեին հրապարակեց "Ռիո+20" Հայաստանի ազգային գնահատման զեկույցը:
Այսօր Հայաստանը մասնակցում է շրջակա միջավայրի վերաբերյալ 22 հռչակագրերի և արձանագրությունների և այս առումով ակտիվորեն համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:
Այս գագաթաժողովի շրջանակներում հունիսի 15-ին, Ռիո դե Ժանեյրոյում, Հայաստանը, մի շարք միջազգային կազմակերպությունների և առաջատար համալսարանների հետ համատեղ կազմակերպել է քննարկումներ նվիրված կայուն զարգացման ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությանը, որը բավական արդյունավետ ընթացք է ունեցել:
"Հազարամյակի հռչակագրի կարևոր մաս նվիրված է անվտանգության և կայունության փոխկապակցվածությանը: Այդ առումով կառավարությունները պարտավորվել են ջանք չխնայել ժողովուրդներին պատերազմի աղետից ազատելու համար:
Այս համատեքստում սպառազինությունների մրցավազքի հրահրումը վտանգում է ոչ միայն խաղաղությունն ու անվտանգությունը, այլև կայուն զարգացումը: Դժբախտաբար մեր տարածաշրջանը զերծ չէ այդ վտանգից:
Այսօր, մենք ականատես ենք հարևան Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճին: Այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից որդեգրած ռազմատենչ կեցվածքն իրական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը և զարգացմանը", - ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:
"Ռիո+20" գագաթաժողովի փոխնախագահ, ի թիվս այլ երկրների, ընտրվել էր և Հայաստանը, և այդ կապակցությամբ գագաթաժողովի նստաշրջանը հաջորդաբար վարում էր նաև ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը: