


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:00 . 21/06
Պաբլո Պիկասոյի "Նստած կինը" կտավը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի "Քրիստիս" աճուրդում վաճառվել Է 8,5 միլիոն ֆունտ ստեռլինգով (13,4 միլիոն դոլարով): Նկարը, որը մեծ իսպանացին նկարել Է 1949 թվականին, դարձել Է "Իմպրեսիոնիզմ եւ մոդեռնիզմ" շարքի աճուրդի, որը կայացել Է հունիսի 20-ի ուշ երեկոյան, ամենաթանկ լոտը, հաղորդում Է "Արմենպրես"-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Դրա հետ մեկտեղ, աճուրդի գլխավոր "մարգարիտը"՝ Պիեր Օգյուստ Ռենուարի "Լողացող կինը" (1888), որի գնահատման արժեքը կազմել Էր 18-ից մինչեւ 28 միլիոն դոլար, չի գտել իր գնորդին:
"Նստած կինը" կտավը վերագրվում Է Պիկասոյի ստեղծագործության հանգուցային շրջաններից մեկին: Որպես բնորդուհի` վարպետի համար կեցվածք Է ընդունել նրա սիրուհի Ֆրանուազ Ժիլոն: Վաճառքի վերջնական գումարը գնահատման արժեքի վերին նշաձողը գերազանցել Է գրեթե 1 միլիոն ֆունտով (1,6 միլիոն դոլարով): Պիկասոյի եւս մեկ կտավ՝ "Շնիկով տիկինը" (1962) վաճառվել Է 6,9 միլիոն ֆունտով (10,9 միլիոն դոլարով):