


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:54 . 20/06
Լոնդոնում հուլիս ամսից մենարկելիք օլիմպիական խաղերից առաջ միջադեպ է տեղի ունեցել կապված Թուրքիայի հետ: Ինչպես հաղորդում է "Արմենպրեսը"` վկայակոչելով թուրքական աղբյուրները, Լոնդոնի այն փողոցում, որտեղ ներկայացվում են մասնակից երկրների դրոշները, բացակայում է Թուրքիայի դրոշը:
Լոնդոնում օլիմպիական խաղերի մասնակից երկրների դրոշների տեղադրմամբ զբաղվող կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիայի դրոշը մյուս դրոշների շարքում կլինի միայն հունիսի 25–ից:
Մոտ 3 կիլոմետր ձգվող փողոցի վրա հունիսի 15–ից տեղադրված են բոլոր մյուս 205 երկրների դրոշները:
Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 27–ին և կշարունակվեն մինչեւ օգոստոսի 12–ը: Մինչև խաղերի ավարտը դրոշները կծածանվեն Լոնդոնի օլիմպիական փողոցում: