


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:08 . 20/06
Ղարաբաղա-ադրբեջանական բանակցային գործընթացում ոչինչ չի փոխվել: Պարզապես սա քայլ է՝ պահպանել բանակցային ռեժիմը, որպեսզի չվերսկսվի պատերազմը:
Մեքսիկայի Լոս Քաբոս քաղաքում անկացվող "G-20"-ի շրջանակում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների նախագահների ընդունած համատեղ հայտարարությունն այսպես է մեկնաբանում "Նորավանք" հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Ըստ նրա, Ադրբեջանը կարեւոր գործոն է դարձել Իրանի հարցում։
"Առաջին հերթին` տարածաշրջանային զարգացումները. Ադրբեջանը հայտնվել է բավական բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Նրա համար այսօր, փաստորեն, բացվել է երկրորդ ճակատ` Իրանի հետ: Սա շատ կարեւոր հանգամանք է մեր հետագա գործողությունների եւ դատողությունների համար: Այսինքն` իրանյան ճակատը մի գործոն է, որն այսօր ինչ-որ տեղ գերակայում է ադրբեջանական վերնախավի անհանգստություններում, եւ այդ հանգամանքը մենք պետք է հաշվի առնենք, երբ վերլուծում ենք կատարված իրողություններն ու իրադարձությունները: Այսինքն` Ադրբեջանը ոչ այնքան իր կամքով ներքաշվել է հակաիրանյան գործընթացների մեջ, եւ այնքան էլ դրա համար ուրախ չէ: Անգամ փորձում է շեղել այդ ուղղությունից միջազգային հանրության մոտեցումները",- ասաց վերլուծաբանը:
Գերտերությունները նաեւ ուշադրության կենտրոնում են պահում Իրանի եւ Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանն այս հարցում շահեկան դիրքում է, քանի որ Արեւմուտքի կողմից Հայաստանին պահանջներ չեն ներկայացվում: Հայկական կողմը գործում է միջազգային կանոնների համաձայն, մինչդեռ Ադրբեջանը դրանք խախտում է:
Բաքուն, Գագիկ Հարությունյանի համոզմամբ, ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու նպատակ չունի, քանի որ փակուղային վիճակում է:
Ղարաբաղյան գործընթացում միակ փոփոխությունն այն է, որ արտգործնախարարների վերջին հանդիպումը կազմակերպվել էր ամերիկյան կողմի միջնորդությամբ: Մինչ այդ, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հանդիպումները կայանում էին ռուսական կողմի միջնորդությամբ:
"Ցանկացած հանդիպման ժամանակ էլ խոսվում է նոր մոտեցումների քննարկման մասին, բայց առայժմ ես չունեմ որեւէ հիմք կարծելու, որ նոր բան կառաջարկվի` դատելով հատկապես ադրբեջանական կողմի հայտրարություններից: