


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

16:29 . 20/06
"Ամբողջ աշխարհում 27 մլն մարդ ստրկության մեջ է ապրում", - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ամենամյա զեկույցի հրապարակման առիթով:
ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմված զեկույցում ներառված է 185 երկիր: Դրանք բաժանված են 3 դասի: 3-րդ դասը համարվում է "սեւ ցուցակ" եւ ընդգրկում է 16 երկիր, ինչպես Ալժիրը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան:
Առաջին անգամ "սեւ ցուցակում" է հայտնվել նաեւ Սիրիան: Հայաստանն եւ Ադրբեջանը 2-րդ դասի 42 երկրների շարքում են: Վրաստանն 1-ին դասում է:
Զեկույցում Հայաստանը բնորոշվում է որպես սեռական թրաֆիքինգի ենթակա կանանց ու աղջիկների աղբյուր հանդիսացող երկիր, նաեւ աղբյուր-երկիր` հարկադիր աշխատանքի ենթակա կանանց եւ տղամարդկանց առումով: Ավելի նվազ չափով Հայաստանը դիտվում է որպես հարկադիր աշխատանքի համար կանանց ընդունող երկիր։ Հայաստանցի կանայք եւ աղջիկները սեռական թրաֆիքինգի են ենթարկվում Միացյալ Արաբական Էմիրություններում, Թուրքիայում եւ հենց երկրի ներսում:
Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ չնայած Հայաստանի կառավարության զգալի ջանքերին` այն չի ապահովում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշները: