


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:49 . 20/06
"Հարսնաքար" ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ ձերբակալվել է 4 մարդ, որոնցից մեկը նույն ռեստորանի անվտանգության աշխատակից Գարիկ Մարգարյանն է: Մյուս երեքը, ում անունները չեն հրապարակվում, նույն ռեստորանի անվտանգության աշխատակիցը, մատուցողն ու մենեջերն են:
Տուժածներից հարցաքննվել են բժիշկներ Գարիկ Սողոմոնյանն ու Արտակ Բայադյանը: Այս մասին մեզ հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Իսկ մեր այն հարցին, թե Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի տված հարացազրույցներից մեկում հնչած կարծիքը, թե իբր ծեծկռտուքն առաջինը սկսել են զինվորական բժիշկները, արդյոք չի՞ ուղղորդում նախաքննությանը, Աշոտ Ահարոնայնը պատասխանեց, որ դա Ներսես Նազարյանի անձնական կարծիքն է: "Իսկ վերջինիս կողմից հարցազրույցներում առանձին փաստերի հրապարակումն արդյոք չի՞ խախտում նախաքննության գաղտնիությունը" հարցը, Աշոտ Ահարոնյանը թողեց առանց մեկնաբանության։
Պաշտպանության նախարարության Երեւանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը, ով ամենաշատն էր տուժել ծեծկռտուքից, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Արտակ Բայադյանը վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:
Ի դեպ՝ եւս մեկ հանգամանք այս գործի հետ կապված. ոստիկանությունը գործն ուղարկել էր Պաշտպանության նախարարության քննչական վարչություն, սակայն ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ այն հետ է ուղարկվել ոստիկանություն: Ուշագրավն այն է, որ Պաշտպանության նախարարությունը գործի քննությամբ զբաղվում է զինվորականների հնարավոր մեղավորության դեպքում։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ ոստիկանությունն ի սկզբանաե հակված էր գործի քննության այն վարկածին, ըստ որի ծեծկռտուքի մեղավորները եղել են զինվորական բժիշկները: