


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:28 . 20/06
Ոսկու գողության մեղադրանքով ձերբակալվել է "Խորան" կրոնական կառույցի ղեկավար Հրաչյա Խաչատրյանը: Այս մասին aravot.am-ին հայտնել են Իսպանիայում գործող "Միացյալ երիտասարդական լիգան" եւ "Խորանի" անդամներից մի քանիսը:
Տեղեկությունների համաձայն` Մադրիդի օդանավակայանում ոստիկանները Խաչատրյանի մոտ հայտնաբերել են 1.5 կգ գողացված ոսկի: Նրան ձերբակալել են, բայց 24 ժամ հետո գրավի դիմաց բաց են թողել:
Հարուցվել է քրեական գործ` գողության մեղադրանքով:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս Իսպանիայում Խաչատրյան ամուսինների գործունեության մասին իրենց մտահոգությունն էին հայտնել տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչներ, հոգեւորականներ եւ 6 տասնյակ հասարակական կազմակերպություններ: Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչների տեղեկություններով` "Խորան" աղանդավորական կազմակերպության անդմաներից վերցված թանկարժեք զարդերը հայտնվում էին Երեւանի ոսկու շուկայում: Ըստ "Միացյալ երիտասարդկան լիգայի"` Խաչատրյանները մարդկանց ներքաշում էին իրենց աղանդի մեջ` խարդախությունների եւ խաբեությունների միջոցով:
Մեկնաբանություններ` 2
Artur Asatryan | 00:00 . 22/06
Ես ապրում եմ Իսպանիայի Վալենսիա մարզում, ես ինքս տուշել եմ այդ <<Խորան>> եկեղեցու հովիվ Հրաչյայի գործունեությունից, շատ ուրախ եմ, որ Հայաստանում Սևակի պես մարդ կա, որը իր կազմակերպությամբ պայքարում է այդ չարաբաստիկ աղանդի դեմ, խոստանում եմ, որ ողջ ինֆորմացիան կփոխանցեմ Սևակին և բոլոր լրատվամիջոցներին, Հարգելի Երկիր Մեդիա հեռուստաընկերություն, շնորհակալ ենք, որ ցուցադրում եք, այս աղանդի մասին լուրերով, բայց լավ կլինի անձամբ Սևակին կամ իր կազմակերպության անդամներից մեկին հրավիրեք ձեզ հյուր, նա շատ տեղեկացված է այդ աղանդի կործանարար գործունեության մասին: Ձեր շնորհիվ ամբողջ աշխարը այս ուրախալի լուրը իմացել է, շնորհակալ ենք ձեզ
VAGINAK | 04:22 . 19/07
Ամոթը չի կարելի կորցնել, հայեր ուշքի եկեք: Սադրիչ ծրագրերի իրենց խայտառակ, տգետ և գռեհիկ, հետևանքների մասին անգամ պատկերացում չունեցող մարդիկ, կաշառված ստորագույն մոտեցմամբ փորձում են խաղալ մարդկային արժանապատվության հետ: Այն որ այդ անձը ունի լիիրավ փաստերը մինչև անգամ անձնագրի մեջ, որ սույն օրը նա գտնվել է Հայաստանում և միայն 2012թ-ի հուլիսի 19-ին ԵՐԵՎԱՆ-ՓԱՐԻԶ-ՎԱԼԵՆՍԻԱ ինքնաթիռային չվերթներով վերադարձել է Իսպանիա: Կան չվերթի վերաբերյալ բոլոր փաստերը, տոմսի կտրոնները: Այստեղից մնում է մեկ հետևություն խոսքի ազատությունը կարող ես գնել դրամով: Վճարիր հեռուստաալիքին պահանջված գումարը և նրանք էկրանների միջից կարող են կատարել քո բոլոր ցանկությունները: Սևակ անուն, որպես այդպիսին չկա, նրան գնել է Ռաստովից ընկերներից 1 միլիոն խլած, օրենքի կողմից էլ հետապնդվող փախած` Գարիկը /Կարապետ Խաչատրյանը/ որպես անձնական վրեժխնդրության խոսնակ, որը հանդես է գալիս տարբեր անուններից նույնատիպ երդվյալ ցինկ հոգեբանությամբ: Դուք անգամ ոտնահարում եք Իսպանական ոստիկանությանը, սա ոչ պրոֆեսիոնալ լինելու հետևանք է: Էս խմորը դեռ շատ ջուր կքաշի....