


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:13 . 20/06
Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում "Վեցնյակը" եւ Իրանն առաջին անգամ քննարկել են այդ երկրի միջուկային ծրագրի խնդրի լուծման տեխնիկական մանրամասները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։
Նրա խոսքով` "Վեցնյակը" պատրաստ է հստակ քայլեր ձեռնարկել Իրանի նկատմամբ՝ ի պատասխան Թեհրանի կողմից համանման գործողությունների:
Դրա հետ մեկտեղ Մոսկվայում նշել են, որ էական տարաձայնություններ գոյություն ունեն Թեհրանի եւ "Վեցնյակի" միջ:
"Տարաձայնությունները շատ զգալի են: Հենց այդ պատճառով անցկացվել է հինգ նիստ եւ երկկողմ շատ հանդիպումներ",- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Իր հերթին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը կոչ է արել, որ հուլիսի 1-ից ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Իրանի դեմ եւ էմբարգո՝ Իրանից ներկրվող նավթի նկատմամբ, քանի որ ոչ մի առաջընթաց չի արձանագրվել Մոսկվայում։
"Մենք ափսոսում ենք, որ Իրանը մինչեւ հիմա կոնկրետ քայլեր չի կատարել, ինչն ակնկալում էինք, եւ ինչը կարող էր դառնալ առաջին քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւերի կատարման համար։ Պատժամիջոցներն ապագայում խստացվելու են, եթե Իրանը հրաժարվի լուրջ բանակցություններից" - ասվում է հայտարարության մեջ:
Իրանի միջուկային խնդրի շուրջ "Վեցնյակի" փորձագետների եւ Իրանի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Ստամբուլում: