


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:03 . 20/06
ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը երեկ հավանության է արժանացրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը:
Այս անգամ Մորնինգսթարին հարցեր են ուղղվել տարածաշրջանում առկա իրավիճակին առնչվող մի շարք խնդիրների, ինչպես նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու դեպքում իր առաջնահերթ անելիքների վերաբերյալ: Արդյունքում, հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբետ Մենենդեսը հավանության են արժանացրել Մորնինգսթարի թեկնածությունը:
Պատասխանելով այդ երկու սենատորների հարցերին՝ Մորնինգսթարը հաստատել է Ղարաբաղի հարցում հակամարտող կողմերին ԱՄՆ պետքարտուղարի արած կոչերը, որոնցում խոսք է գնում 1994 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ խաղաղության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին:
Մորնինգսթարը խոստացել է նշանակվելու դեպքում այցելել Ջուղա, որտեղ ոչնչացվել են հազարավոր հայկական խաչքարեր, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ գործադրել բոլոր ջանքերը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: