


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:49 . 20/06
Մարդու իրավունքների եվրոպական դատարան օրերս Հայաստանից եւս մեկ հայց է ներկայացվել` դարձյալ չարաբաստիկ "պետական եւ հասարակական կարիքների" զոհերից մեկի կողմից։ Եվրադատարան է դիմել Աբովյան փողոցում նախկինում գործող "Միլանո" խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը. Խանութի տարածքը նրա ձեռքից վերցվեց 2009-ին։
Նրա՝ այս տարիներին Հայաստանի դատական ատյաններում արդարություն գտնելու փորձերն անցել են ապարդյուն, եւ գործը հասել է միջազգային դատարան, որտեղ նա վիճարկում է "հանրային գերակա շահի" անվան տակ իր սեփականությունը օտարելու Կառավարության որոշումը։ Ի՞նչ հանրային գերակա շահի մասին է խոսքը, եթե տարածքը վերցնելուց հետո պետությունն այդտեղ տարիներ շարունակ չի շտապում ծրագիր իրականացել։
Հայցը հիմնավորվում է ՀՀ օրենսդրության պետական եւ հասարակական կարիքների համար տարածքի օտարման մասին օրենքի համապատասխան հոդվածով, որի համաձայն, եթե օտարված տարածքում նոր սեփականատերը երկու տարվա ընթացքում չի սկսում ծրագրի իրականացումը, ինչի համար օտարվել է տարածքը, ապա նա կորցնում է իր իրավունքը, եւ հողը վերադարձվում է նախկին տիրոջը։ "Միլանո" խանութի տարածքն արդեն 4 տարի է ոչ մի կերպ չի օգտագործվում, ոչ մի աշխատանք տարածքում՝ բացի շենքը քանդելուց, չի իրականացվել. ո՞րն էր այս դեպքում պետական շահը։ Հարցի պատասխանը կտա արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։