


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:13 . 20/06
Ազգային ժողովն այսօր` հունիսի 20-ին, նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվելու է կառավարության հիմնական ծրագիրը: Բացի դրանից՝ առաջին նիստում կուսակցությունները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումն` ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, արդյոք ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանություն:
Նիստի ընթացքում առաջինը հանդես եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է:
Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով եւս նշեց, որ ՀԱԿ-ն ընդդիմություն է: Վերջում ելույթ ունեցավ "Ժառանգության" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով հայտարարեց կուսակցության ընդդիմադիր լինելու մասին:
ԲՀԿ ներկայացուցիչները խախտեցին ԱԺ կանոնակարգը եւ այդպես էլ չհայտնեցին` իրենք ընդդիմություն են, թե` իշխանություն: Այս պահին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը: