


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:00 . 19/06
Հունիսի 18-ին Հայաստանն ու Ադրբեջանը սպասում էին Փարիզից լուրերի. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ` Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
"Բանակցությունները կրկնակի անհրաժեշտություն էին հակամարտող կողմերի շփման գծում ծայրահեղ լարվածության ֆոնին",- գրում է "Նեզավիսիմայա գազետան"` հավելելով, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը լրացուցիչ ինտրիգ հաղորդեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, համաձայն որի` Փարիզում կողմերին կառաջարկվի խնդրի կարգավորման "նոր մոտեցում":
"Օրերս Հարավային Կովկաս այցի ժամանակ Քլինթոնի խոսքերից հասկացվեց, որ "նոր մոտեցումը" վերջ կդնի հարևան երկրների միջև թշնամությանը",- գրում է հոդվածագիր Յուրի Ռոքսը` նշելով, որ Պետքարտուղարի այցը տարածաշրջան համընկավ շփման գծում աննախադեպ լարվածության հետ: Ըստ թերթի` լարվածությունը չմեղմեց նաև Քլինթոնի այցին հաջորդած ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիմլորի այցը Հարավային Կովկաս:
Լարվածության ֆոնին, պաշտոնական Բաքուն խոսեց բանակցությունների անարդյունավետության ու ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին` հիշեցնելով, որ "ադրբեջանցի ժողովրդի համբերությունն անվերջ չէ": Իսկ Երևանն ու Ստեփանակերտը նման հայտարարությանը պատասխանեցին "ագրեսորին իր տեղը դնելու" պատրաստակամությամբ, իսկ փորձագիտական մակարդակով խոսվեց իրավիճակից օգտվելու և Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին:
"Միևնույն ժամանակ, կողմերից ոչ մեկը պատերազմ չի ցանկանում, սակայն միմյանց զիջել էլ պատրաստ չեն",- գրում է հոդվածագիրը` հավելելով, որ գլխավոր հակասությունը ԼՂ կարգավիճակն է:
"Նույնիսկ այնպիսի բարդ ու հիվանդագին հարցերը` փախստականների ճակատագիրը, այդ թվում նաև Ադրբեջանից հայերի, կամ էլ Ղարաբաղի հարակից ադրբեջանական շրջանների ազատագրումը, որոնք Բաքուն անվանում է գրավյալ, իսկ Երևանն ու Ստեփանակերտը` անվտանգության գոտի, երկրորդ պլանում են: Սակայն, երբ սկսում է խոսք գնալ չճանաչված հանրապետության կարգավիճակի մասին, բանակցությունը վերածվում է խուլի ու կույրի խոսակցության",- գրում է թերթը:
Ըստ հոդվածագրի` Բաքուն, ղեկավարվելով միջազգային իրավունքի` տարածքային ամբողջականության սկզբունքով, տեսնում է Ղարաբաղը բացառապես Ադրբեջանի կազմում, իսկ հայկական կողմը հենվելով միջազգային իրավունքի մեկ այլ` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, գտնում է, որ կարգավիճակի հարցը ենթակա չէ քննարկման ու առաջարկում է Ադրբեջանի այլ պահանջների բավարարման սխեմաներ` ԼՂ ինքնիշխանության ճանաչման փոխարեն: Միջնորդներն էլ փորձում են համատեղել այս 2 սկզբունքները, սակայն արդեն որերորդ տարին` ապարդյուն:
"Այդ իսկ պատճառով Քլինթոնի` "նոր մոտեցման" մասին հայտարարությունը չէր կարող աննկատ մնալ",- գրում է թերթը:
Բանակցային գործընթացը, որպես կանոն, անցկացվում է գաղտնի պայմաններում: Քննարկվող հարցերի ու առաջարկների մասին պարզ է դառնում միայն որոշ ժամանակ անց:
"Առաջին հայացքից կարող է թվալ, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը բլեֆ է արել` խոսելով նոր մոտեցման մասին, որն ունակ է վերջ դնել թշնամանքին, քանի որ հայ-ադրբեջանական իրականության պայմաններում ոչ մի ձևաչափի ու տրամաբանության մեջ չի տեղավորվում "տարածաքային ամբողջականություն" և "ազգերի ինքնորոշում" սկզբունքների համատեղելիությունը",- գրում է հոդվածագիրը:
Մյուս կողմից, ըստ նրա, պետք է ուշադրություն դարձնել վերջերս Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում անցկացված համաժողովին, որտեղ փորձագիտական մակարդակով հնչեց հակամարտությանը երրորդ ուժի միջամտության անհրաժեշտության մասին կարծիք:
"Երրորդ կողմ ասելով պետք չէ հասկանալ ԱՄՆ-ին, դա կտրականապես դուր չի գա ոչ Հայաստանին, ոչ էլ նրա ռազմավարական գործընկեր Ռուսաստանին",- նկատում է հոդվածագիրը` հավելելով, որ "արտաքին ուժերի մուտքը" տարածաշրջան առանց բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների համաձայնության կհանգեցնի այնպիսի աղետալի հետևանքների, որ սթափ բանականությամբ օժտված ոչ մի գերտերություն չի համարձակվի նման քայլի դիմել:
"Այդ իսկ պատճառով մնում է միայն բանակցություններ վարել, թո՛ղ որ դեռ ապարդյուն: Սակայն Փարիզից հետո, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը գոնե մի փոքր էլ նվազի, ապա կարելի է համարել, որ այն անցել է շատ հաջող",- եզրափակում է թերթը:
tert.am