


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:39 . 19/06
Հայ Դատի գրասենյակի ղեկավար Քեն Հաչիկյանը նամակ է գրել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին հունիսի 4-6-ը Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունները դատապարտելու մասին, որոնց ընթացքում զոհվել էր 8 զինվոր:
Հիլարի Քլինթոնին ուղղված նամակին պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։
"ԱՄՆ պետքարտուղարությունը դարձյալ խուսափել է պատշաճ կերպով դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառվող բռնությունները",- տեղեկացնում ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը:
Գորդոնը պատասխան նամակում մասնավորապես կրկին նշել է, որ խորապես ցավում են այդ մահերի համար: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կողմերին կոչ է արել խուսափել ուժի կիրառումից և դրա սպառնալիքից:
"Ինչպես ԱՄՆ Պետքարտուղարն էր ասել տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում, ուժի կիրառումը չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: ԱՄՆ-ը կոչ է անում խուսափել ուժի կիրառումից և դրա սպառնալիքից, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` մենք շարունակելու ենք աշխատել կողմերի հետ` խաղաղության հաստատմանը հասնելու համար",- գրել է Գորդոնը:
Քեն Հաչիկյանը հիշեցրել էր, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված միջազգային հանրության կոչերը և շարունակում է ռազմական հռետորաբանությունը` ուժի սպառնալիքն ու բռնությունների կիրառումը:
"Քանի՞ մարդ պետք զոհվի, որպեսզի ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը հանդիմանի Ադրբեջանի կողմից բռնության կիրառումն ու հնչեցվող ռազմական սպառնալիքները",- ասել է նա: