


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

20:46 . 18/06
Հայկական պատվիրակությունը վերադարձել է ֆրանսիական Անսի քաղաքում հունիսի 4-9-ն անցկացվող միջազգային անիմացիոն փառատոնից: Հայաստանը մրցույթում ներկայանում էր Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությամբ:
"Փառատոնի մասնակցությունը հնարավորություն տվեց այցելուներին տեղեկանալ հայկական մուլտիպլիկացիայի գոյության մասին, որովհետեւ շատերը հայկական արտադրանքը վերագրում էին խորհրդային արտադրության",- "Արմենպրեսի" թղթակցի հետ զրույցում ասաց "Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն" մուլտիպլիկացիոն ստուդիայի նախագահ Դավիթ Սահակյանցը:
Նրա խոսքով` փառատոնի շրջանակներում հայկական պատվիրակությունը պայմանավորվածություն է ձեռք բերել մասնակցելու Ամստերդամում, Բոլոնիայում, Մոսկվայում եւ Զագրեբում կայանալիք միջազգային փառատոնների:
"Մեծ հետաքրքրություն առաջացացրեց նաեւ "Անահիտը", ռուսական նման մեծ նախագծերի շուրջ ներգրաված է ոչ պակաս, քան 200 մարդ, իսկ "Անահիտը" ստեղծվում է ավելի փոքրաքանակ մասնագետների ներգրավմամբ",- պատմեց Սահակյանցը: Նա նշեց, որ առաջիկայում պարսկանան խոշոր անիմացիոն ստուդիաներից մեկը ամենայն հավանականությամբ կգնի "Անահիտ" անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմի իրենց երկրում ցուցադրելու իրավունքը:
Մուլտիպլիկատորի տեղեկացմամբ, հնդկական մուլտարտադրող ընկերություներից մեկն էլ հետաքրքրված է "Դրակուլա" անիմացիան կարճամետրաժ ֆիլմով: Հայկական պատվիրակությունը մասնակցել է նաեւ փառատոնին զուգահեռ անցկացվող կինոշուկային, որտեղ հայկական տաղավարում ներկայացվելու են մուլտիպլիկացիայի ամենատարբեր նմուշներ, նաեւ` երիտասարդ մուլտիպլիակտորների աշխատանքներ: "Անսի" փառատոնի շրջանակներում Ռոբերտ Սահակյանցի նախապես ներկայացրած 25 ֆիլմերից փառատոնի ժյուրին ընտրել է 9-ը, որոնց թվում են "Աղվեսագիրքը", "Կացինը" հանրահայտ մուլտֆիլմերը:
"Հայաստանի համար նման փառատոնի մասնակցելը արդեն իսկ մեծ նվաճում է",- ընդգծեց Սահակյանցը` հավելելով, որ 2013-ին Հայաստանը կմասնակցի փառատոնին 1 կամ 2 կարճամետրաժ ֆիլմով:
"Անսին" աշխարհի ամենահեղինակավոր փառատոններից մեկն է: Այն առաջացել է, որպես Կաննի կինոփառատոնի մի մաս, այնուհետեւ` 1960-ից սկսել է գործել որպես առանձին կինոփառատոն: Փառատոնը ամեն տարի կազմակերպվում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում. մասնակցում են շուրջ 6-7 հազար մասնագիտացած անիմատորներ եւ մոտ 400 լրագրողներ` աշխարհի տարբեր անկյուններից:
"Անսիում" հաղթելն իրավունք է տալիս ներկայացնել ֆիլմը "Օսկար" մրցանակաբաշխությանը: Այս տարի փառատոնը ընդունում է 7000 մասնակից 80 երկրներից : Ցուցադրվելու են 500 ֆիլմ մրցութային և ոչ մրցութային ծրագրում: 2012 թվականին փառատոնի մրցութային ծրագրում մասնակցել է 10 լիամետրաժ, 49 կարճամետրաժ , 55 ավարտական, 60 հեռուստատեսային եւ կոմերցիոն ֆիլմեր : Ոչ մրցութային ծրագիրը ընդգրկել է 10 լիամետրաժ, 40 կարճամետրաժ եւ 5 փակ դիտում պրեմիարայից առաջ: