


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

20:57 . 15/06
Մեկնարկել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որին հանրությունը երկար էր սպասում, քանի որ նիստում քննարկվում է Կառավարությունում նոր կազմի հարցը։
Այսօր, մինչ նիստը սկսելը, ՀՀԿ կենրոնական գրասենյակի դիմաց ցույց են կազմակերպել Երեւանի Բյուզանդի եւ Ֆիրդուսի փողոցների բնակիչները, ովքեր իրենց քանդված բնակարանների դիմաց ո՛չ փոխհատուցում են ստացել, ո՛չ էլ նոր բնակարան։ Ցուցարարները պահանջել են հանդիպում ՀՀ նախագահի հետ եւ փորձել են նրան նամակ հանձնել։
Մինչ այդ նրանց նկատել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ լսելով՝ հորդորել է գնալ քաղաքապետարան։ Իսկ ինքը խոստացել է միանալ՝ նիստից հետո։
Ինչեւէ, այս պահին ՀՀԿ ԳՄ նիստն ընթացքի մեջ է, եւ ըստ ամենայնի, այն կավարտվի շուրջ 21.30-ի սահմաններում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցության մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովն ասել էր, որ կառավարության կազմը, գոնե հանրապետական նախարարների մասով, էական փոփոխություն չի կրի:
Հիշեցնենք նաեւ, որ հունիսի 2-ին նախագահի հրամանագրով Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում, հետո իրենց պաշտոններում վերանշանակվեցին նաեւ Պաշտպանության, Արտաքին գործերի եւ Արտակարգ իրավիճակների նախարարները: