


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:25 . 15/06
Ինտերնետ սպառողների քանակով, ինտերնետի սակագնով, հասանելիությամբ, տարածվածությամբ և ենթակառուցվածքներով Հայաստանը տարածաշրջանում առաջին տեղում է: Այս մասին հունիսի 15-ին Երևանում բացված "ԴիջիԹեք" բիզնես ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը հիշեցրեց, որ հինգ տարի առաջ մեր երկիրն այդ բոլոր ցուցանիշներով զիջում էր իր հարևան պետություններին:
Վարչապետի խոսքերով, IT ոլորտի ներկայացուցիչները կառավարության առջև այժմ դնում են մեկ և կարևորագույն խնդիր՝ ապահովել կադրեր:
"Կադրերի այն թիվը, որն այսօր մեր բուհական համակարգը մատակարարում է, բավարար չէ: Պահանջարկը տարեկան 20-30 տոկոսով գերազանցում է այն հնարավորություններին, որոնք առկա են բուհական համակարգում: Մենք ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել ենք, որ կտրուկ կավելացնենք պետական պատվերը բուհերում, և ՏՏ ոլորտի համար կադրերի պատրաստումը կհամարենք առաջնահերթություն: Այսինքն, ֆինանսական միջոցների ներդրումն այս ուղղությամբ պետք է էապես ավելանաե,- նշեց վարչապետը:
Իսկ նորագույն տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նոր նախարարության ստեղծման հարցը դեռ պետք է քննարկվի ոլորտի մասնագետների հետ:
"Նախարարության հարցը դեռ կքննարկենք առաջիկայում՝ մեր գործընկերների հետ: Կան և՛ կողմ, և՛ դեմ կարծիքներ: Ընդհանրապես, երևի թե մենք պետք է մտածենք ոչ թե բազմաթիվ նոր նախարարություններ բացելու մասին, այլ մեր նախարարությունների օպտիմիզացիայի մասին, և այդ տեսակետից մեր գործընկերների առաջարկը կքննարկենք՝ նայելով ապագային",- նշեց Տիգրան Սարգսյանը:
Երկօրյա բիզնես ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը և ներկայացնել ՏՀՏ բնագավառում բոլոր ապրանքներն ու ծառայությունները: Ֆորումին այս տարի գրանցվել է մասնակիցների 48 տոկոս աճ՝ ընդհանուր առմամբ 59 կազմակերպություն, այդ թվում` 21 արտասահմանյան։